Tert.am-ը գրում է.

Իսպանացի գրող, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, «Մովեսես Խորենացի»  և «Կարբիս Փափազյան»  պարգևների  դափնեկիր, ՀՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ  Գոնսալո Էրնանդես Գուարչը իր աջակցությունն է հայտնել Ցեղասպանության ճանաչման   պահանջին:

«Կարդացի իմ հայ մեծ բարեկամ, լրագրող և գրող Արթուր Ղուկասյանի`  հիշողության կարևորության մասին հետաքրքիր և անհրաժեշտ հոդվածը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իսպանախոս մտավորականների ձայները միավորելու  նրա գաղափարը խորհրդանշում է հայ ոգին: Այժմ առավել, քան երբևէ անհրաժեշտ է այս միավորումը` ստեղծելու միասնական ձայն, որն արձագանքում է ամենուր, որպեսզի ևս մեկ անգամ և մեկընդմիշտ իրազեկվի ողջ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի:

Արթուր Ղուկասյանի ձայնը  ներկայացնում է բոլոր հայերի ազնիվ պահանջը` այն է, որ Հայոց ողբերգությունը պետք է ճանաչեն բոլորը:
Նրա երազներում մշտարթուն են այն բոլոր նահատակները, որոնք վստահեցնում են իրեն և բոլոր հայերին, որ կգա սպասված օրը, երբ ողջ մարդկությունը հայերի  հետ միասին կհիշատակի Հայոց ցեղասպանության զոհերին, և նա հավատում է: Հավատում է՝ անկասկած և հույսով, որ կգա այդ պահը:  Ես նրա և բոլոր հայերի կողքին եմ, որտեղ էլ որ նրանք գտնվեն:  Արդար ու ազնիվ պահանջը պետք է դաս դառնա բոլորիս համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել