Եղանակ 1. 

Սկզբում ձվերը ներկեք բաց երանգների գույներով, հետո ներկված ձուն թաթախեք ավելի մուգ երանգի գույնի մեջ՝ նախօրոք դրան խառնելով 1 թեյի գդալ ձեթ: Արդյունքը շատ գեղեցիկ է`

Եղանակ 2. 

Բաժակի մեջ սկզբում շատ քիչ ջրով ստացեք մուգ գույն, չափը պետք է լինի այնքան, որ ձուն միայն մի մասով մտնի մեջը: Թաթախեք ձուն, ներքևը թող մուգ ներկվի, այնուհետև ներկի վրա մի փոքր ջուր ավելացրեք, որ գույնը նոսրանա, և մի փոքր շերտ էլ ավելի բաց ներկվի, հետո կրկնեք գործողությունը, մինչը ձուն ամբողջովին ներկվի: Օրինակը նկարում`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել