Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից։ 

Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից: 

Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները`  ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է  օրենսդրական դաշտում ներդաշնակ քայլերի սերտ համագործակցության կարևորությունը: 

Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին ու օրենսդրական բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել