1.Ֆեյբուքյան նկարների մեջ պարտադիր պետք է ունենա Մոնթեի, Պարույր Սևակի, Վազգեն Սարգսյանի և Նժդեհի նկարները` չնայած նշվածներից և ոչ մեկի գործունեությանը նորմալ ծանոթ չի: Իսկ cover-ի նկարը չի քննարկվում ՝ այն պարտավոր է լինել ՀՀ զինանշանը:

2.Պետք է վճռական ոչ ասի գոմիկներին, աղանդավորներին ու ռուսամետներին` համեմելով նրանց ուղղված յուր տեքստերը հազար ու մի վիրավորական արտահայտություններով, որոնց լայք կտան իր մի քանի չբավարարված ֆեյսբուքյան ընկերուհիները:

3.Պետք է մաքսիմալ ճռճռան բառերով շնորհավորի անխտիր բոլոր պետական տոները, հիշի մեծերին շինծու պաթոսով ու գրի, որ ապագայում մի ուրիշ տիպի լավ է լինելու: Ախ այս իշխանությունները…

4.Շաբաթվա մեջ մի քանի անգամ պետք է հայտարարի, որ Ղարաբաղի օդն ու ջուրն ուրիշ է ու սրտում փափագ ունի այնտեղ տեղափոխվելու կնոջ երեխաների ու  օձ զոքանչի հետ:

5.Պետք է քննադատի մյուս բոլոր ֆեյսբուքյան հայրենասերներին ու ամեն վայրկյան ջանա ապացուցել, որ մյուսներն ավելի վատ հայրենասեր են քան ինքը:

6.Ամեն քնել արթնանալուց պետք է գրի թե ինչքան շնորհակալ է սահմանին ծառայող զինվորներից և ինչ մեծ հաճույքով կգնար բանակ, եթե թարսի պես փողով ազատված չլիներ:

7.Պետք է անընդհատ կոչ անի իր ընկերներին միանալ այս կամ այն բարեգործական ակցիային, որոնց ինքը երբեք անգամ մի դրամ չի նվիրաբերել:

8.Ամեն անգամ խանութ հացի գնալուց հետո պետք է գա ու պատմի, թե ինչքան սիրեց իր Երևանը ու ինչ զգլխիչ փոփոխություններ է նկատել այս անգամ: Ու դա նորից անի պաթոսով:

9.Ալիևի ցանկացած հայտարարությունից հետո պիտի ասի, որ մեր իշխանությունները մինիմում պետք է գրավեն Բաքուն ու ադրբեջանցիներին փշրեն թափեն: Հետո ասի, որ պատրաստ է առաջին գծում կռվել. ջհանդամ թե թղթով հարթաթաթ է:

10. Ամեն անգամ տեղական կամ արտասահմանյան էստրադային որևէ երգ լսելիս, պետք է ասի՝ Մեր պապերի երգերն ու յախուշտան թողած էս ի՞նչ եք լսում, այ թուրքեր: Ապա պետք է ամաչի իր գրածից ու գոնե մի քանի րոպեյով անջատի սենյակում հնչող Նարեկ Բավեյանի «Ես սիրում եմ քեզ» երգը:

11.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել