Երեկվանից համացանցը հեղեղված է «Դար 21»-ի մրցանակաբաշխության նկարներով: Այն, որ նմանատիպ միջոցառումներին հայ հայտնիներից ոճային հետաքրքիր լուծումներ սպասել պետք չէ, որ նրանք կարող են մրցանակաբաշխության գալ հազար տեղ չլված զգեստներով, նորություն չէ, բայց Լիլիթ Կարապետյանի բեմական հագուստը կատաստրոֆա էր. այն կարծես 90-ականներից էր մնացել նրա զգեստապահարանում:

Լիլիթ ջան, իհարկե, դու 90-ականների սեքս-սիմվոլն էիր, իհարկե, այժմ էլ կարող ես ներկայանալ որպես գրավիչ ու գայթակղիչ երգչուհի, դա ժխտել չեմ կարող, բայց «կատաղած» վերադարձիդ ժամանակ պետք է մի քանի բան հաշվի առնեիր. որպես սեքսուալ կին ընկալվելու համար պետք է հիշես, որ  արդեն 40 տարեկան ես, երեխա ես ունեցել և ուզես թե չուզես՝ կազմվածքդ փոխվել է: Հիմա պետք է այնպիսի հագուստներ հագնես, որ թերություներդ թաքցնեն, ոչ թե մարմինդ ցույց տան ավելի տգեղ, քան իրականում է: Նույնիսկ փոքրիկ փորիկի ու քիչ ծալքերի առկայության դեպքում այդ  հագուստը չպետք է հագնեիր: Դրանով կարող էիր բեմ բարձրանալ 25 տարեկանում, բայց ոչ հիմա:

Ոչ ոք դեմ չէ, որ վերականգնես նախկին համբավդ, շարունակես ներկայանալ որպես սեքսուալ երգչուհի, բայց դրա համար պետք է համագործակցես նորմալ ոճաբանների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել