Tert.am-ը գրում է.

Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ հաշվարկ։ Մարդկանց տարհանել են գրասենյակից, երբ միացել է ահազանգի ազդանշանը։

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում չեն մեկնաբանել միջադեպը։ Հայտնի է, որ մինչ այդ շտաբ-բնակարանում տեղի է ունցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Եմենում տիրող իրավիճակի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել