Tert.am–ը գրում է.

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Իրանի վրա` չնայած շարունակվող բանակցությունների արդյունքին: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հույս ունենք, որ միջուկային ծրագիրը  կդադարեցվի, սակայն տեսնում ենք նաև, որ Իրանը շարունակում ահաբեկչության հովանավոր լինել», - աղբյուրը մեջբերում է Բրենանի խոսքը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն պետք է համոզված լինի, որ Թեհրանը հնարավորություն չի ունենա շարունակելու «ապակայունացնել  մի շարք երկրների տարածաշրջանում»:

Բրենանն ընդգծել է, որ Իրանը պետք է ըմբռնի ԱՄՆ վճռականությունը` թույլ չտալու, որ Իրանի իշխանությունների մոտ միջուկային զենք հայտնվի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանը դեռևս անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկել միջուկային հարցի կարգավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել