ԱՄՆ-ում անապահով խավերի նոր շարժում է սկսվել։ Մինիմալ աշխատավարձը հիմա 8 դոլար է մեկ ժամում։ նման աշխատավարձով աշխատող տասնյակ միլիոնավոր մարդիկ կան և նրանք բողոքում են որ չեն կարողանում տարեցտարի աճող բնակվարձը վճարել և տանիք ունենալ գլխավերևում։ Պայքարում են մինիմալ աշխատավարձը գոնե ժամը 15 դոլարի հասցնելու համար։
ԱՄՆ -ը մարդկանց ունեցվածքի ու եկամուտների մասով գնալով նմանվում է այդ ասպարեզում մեծ բևեռացում ունեցող երրորդ աշխարհի երկրներին։ Մի բևեռում տասնյակ միլիոնավոր ու միլիարդավոր տարեկան եկամտով հարուստները իսկ մյուս բևեռում ժամը ութը դոլարով աշխատող հասարակ ամերիկացի մարդիկ։
Ամեն ամիս հացի անվճար քարտեր ստացող ամերիկացիների թիվը արդեն մոտենում է 43 միլիոնի։ Հիմնականում դրանք ԱՄՆ սև բնակիչներն են որոնց կրթական մակարդակը միջինում ավելի ցածր է սպիտակ բնակչությունից և նրանք չեն կարողանում լավ վարձատրվող աշխատանքի հավակնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել