Tert.am-ը գրում է.

Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ կորցրել է իր ժողովրդի վստահությունը և պետք է հեռանա, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նման բառերով է դիմել Թբիլիսիում երեկ կայացած բողոքի ակցիայի մասնակիցներին, գրում է newsgeorgia.ru-ն։

«Վրաստանի կառավարությունն այսօր ամբողջությամբ կորցրել է ժողովրդի վստահությունը և վաղուց խորտակվել է ստի մեջ։ Այժմ մենք պետք է հեռացնենք ռուս օլիգարխի և նրա ենթակաների գլխավորած իշխանությունը։ Կանգնեցնել շարժումը հնարավոր է, սակայն նրա շարունակությունը կարող է կործանարար լինել Վրաստանի համար»,- հայտարարել է Սաակաշվիլին Բրյուսելից։

Նրա ելույթը հեռարձակվել է տեսակապի միջոցով՝ Թբիլիսիի ազատության հրապարակում տեղադրված մոնիտորից։

«Մենք շատ շուտով կազատագրենք Վրաստանն այդ մութ անգործ ուժերից և կվերադարձնենք Վրաստանը դեպի լուսավոր ուղի»,- ասել է նախկին նախագահը։

Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 50.000 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել