Երեկ, առաջին անգամ եթերում տեսա «Ամենախելացին» հեռուստանախագիծը (առաջին հաղորդման եթերի օրը Հայաստանում չէի)։ Ու թեև այդ նախագծի առաջին իսկ օրվանից եղել եմ քաստինգի և նկարահանումների էպիկենտրոնում, բայց եթերում, կամ, ինչպես ասում են, «կողքից» դիտելը միշտ ավելի օբյեկտիվ պատկեր է տալիս։ Հաղորդումը դիտելուց հետո միայն մի բան կարող եմ ասել` ես ոչ միայն ուրախ եմ, որ այդ նախագծի մի մասնիկն եմ, այլ ՀՊԱՐՏ եմ, որ այն մեծ թիմի անդամներից մեկն եմ, որը Հայաստանում իրականացնում է այդ նախագիծը։ Շնորհակալություն բոլորին։ Հատուկ շնորհակալություն մեր ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, արանց որոնց այդ նախագիծն իրականություն չէր դառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել