Որպեսզի նիհարեք պարտադիր չէ, որ ամբողջ օրը պահեք դիետա կամ այցելեք մարզասրահ: Ձեզ հարկավոր է ուղղակի հրաժարվել այնպիսի արտադրանքներից, որոնք վնաս են պատճառում Ձեր օրգանիզմին: Ոմանց համար դա թվում է անհնարին, բայց դա այդպես չէ ժամանակի ընթացքում օրգանիզմը հարմարվում է և այլևս չի պահանջում: Հետևեք Ձեր առողջությանը այս աղյուսակի օգնությամբ`

1. Չիպսեր: Ինքնին կարտոֆիլը չի համարվում օգտակար `ինչպիսի եղանակով էլ, որ պատրաստված լինի, իսկ չիպս պատրաստելուց օգտագործվում է այնպիսի նյութեր, որոնք մարդու մոտ առաջացնում են քաղցկեղ:

2. Գազավորված ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքի ոչ միայն քիմիական գույն է վնաս, այլ նաև պղպջակները: Ամենավտանգավորը համարվում է Կոկա-Կոլան, բայց կա նույնիսկ սրանից վտանգավորը դա Կոկա-կոլա Լայթն է քանի, որ իր մեջ պարունակում է շաքարի փոխարինիչ, որը շատ ավելի վատ է, քան սովորական Կոկա-Կոլան:

3. Fast-food (արագ սնունդ) միանգամայն ակնհայտ է, որ ցուցակից ամենավնասակար կերակուրը սա է: Եկեք փորձենք թվարկել արագ սնունդի առավելությունները, բացի արագությունից դրանք չկան: Ձեր քաղցը արագ բավարարելու համար դուք կարող եք ուտել նմանատիպ սենդվիչ ` պանրով, բանջարեղեններով, բայց դրանում չլինեն սոուսներ:

4. Մայոնեզ: Խոսքը գնում է խանութի մայոնեզների մասին: Եթե մի քանի օր շարունակ օգտագործեք մայոնեզ, մի քանի օրից անմիջապես կզգաք քաշի ավելացում, սա նաև վերաբերվում է կետչուպին: Սրանք կարելի է փոխարինել ցածր յուղայնությամբ թթվասերով և այդպիսով դուք կլինեք և առողջ և նիհար:

5. Աղ և շաքար: Ինչպես գիտենք և աղը և շաքարը կոչվում են <<սպիտակ մահ>>: Աղը վերացնում է ջուրը օրգանիզմից: Իսկ շաքարը նիհարողների համար 1 թշնամին է :Ճիշտ է հնարավոր չէ ընդհանրապես չօգտագործել, սակայն աղը կարող են քչացնել, իսկ շաքարը փոխարինել մեղրով:

6. Ալկոհոլային խմիչք: Նույնիսկ շաբաթը մեկ անգամ օգտագործումը համարվում է հարբեցողություն: Ամենավնասակարը դա գարեջուրն է, որը գիրացնում է և առավել ևս ազդում է մարդու առողջության վրա:

7. Երշիկ,ապխտած միս,նրբերշիկ: Ով իմանա ինչպես է պատրաստվում և ինչ մսից է պատրաստվում նրբերշիկը: Ապխտած երշիկ պատրաստելու համար հարկավոր է երկար ժամանակ, բնական է, որ օգտակար տարրերը ժամանակի ընթացքում վերանում են: Իսկ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երշիկների համը և հոտը Ձեզ ծանոթ համեմունքների հոտ չէ, այսինքն արհեստական է:

8. Տապակա: Տապական իր մեջ պարունակում է շատ մեծ քանակությամբ խոլեսթերին և կալորիա, որը ծանրաբեռնում է սրտի աշխատանքը: Կարող եք տապակել շատ թույլ:

9. Քաղցրավենիք: Մարմելադը, ժելեները չեն մտնում այս դասի մեջ, սակայն սրանք ավելի վտանգավոր են, քան մի կտոր տորթը: Այդ պատճառով փորձեք ուտել չիր, մեղր, դառը շոկոլադ: 

10. Սպիտակ հաց: Հացը ինքնին այդքան էլ օգտակար չէ, կապ չունի ինչպիսի ալյուր է օգտագործված: Շատ ավելի լավ կլինի ուտել ամբողջովին մաքուր ցորենից պատրաստված ալյուրի հացը, որից կարող եք պատրաստել դուք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել