Օrer.am-գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մարտի 21-ին տեղի ունեցած ասուլիսին խոսելով սահմանային լարվածության մասին՝ նշեց, որ սահմանամերձ գոտում վիճակը կարող է կայունանալ, եթե արտագաղթը կանգնի,- փոխանցում է Orer.am կայքը:

Ըստ քաղաքագետի՝ հասարակությունը պետք է մտածի, թե ինչպես պետք է ներգաղթ կազմակերպի, սփյուռքի նախարարությունն էլ պետք է վերափոխի ներգաղթի և հայրենադարձության նախարարությունը:

«Ինձ թվում է ղեկավարությունը պետք է մտածի կայծակնային պատերազմի տարրերի ուսումնասիրության և ներդրման մասին»,- նշել է Շիրինյանը:

Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ 2015-ին Ադրբեջանն՝ Թուրքիայի դրադմամբ շարունակելու է լարման մեջ պահել սահմանը: Նրա պնդմամբ՝ մեր բանակն այսօր թիկունք չունի և չենք կարող նահանջել։ Մենք պետք է ստանդարտ մտածողությանը զոհ չգնանք և առաջնորդվելով ազգային շահով, աշխատենք չպաշտպանվել և չլինել աշխարահաքաղաքական կենտրոնի շահերի զոհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել