Ինձ մի քանի հարց է հետաքրքում, ու լավ կլիներ՝ դրանց պատասխանով մեր ԱԱԾ-ն զբաղվի:

Հայաստանում արդեն երկու ամիս մոլեգնում է գրիպի համաճարակը, ընդ որում համատարած է երեխաների մոտ, այն էլ առնվազն երկու անգամ կրկնվում է՝ բարդություններ տալով պնևմոնիայի ու բրոնխիտի տեսքով:
Մահածության դեպքերից տեղյակ չեմ, նաև տեղյակ չեմ, թե ինչ այլ հետևանքներ կարող է ունենալ այս վիրուսը մարդկանց վրա:

Հիմա հարցրես:
Արդյո՞ք ԱԱԾ-ն տեղյակ է այս ամեն ինչից, արդյո՞ք նրանք հետաքրքրվել են, թե որտեղից է այս վիրուսը եկել Հայաստան, արդյո՞ք նրանք տեղյակ են, որ ադրբեջանական ռեսուրսներն այս թեմայի վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում և հետևում:

Արդյո՞ք ԱԱԾ-ն փորձել է ստուգել՝ սա կենսաբանական պատերազմի հերթական փո՞րձն է, թե՞ ուղղակի համաճարակ: Կա՞ արդյոք վիճակագրություն, թե ինչ է կատարվում հարևան տարածաշրջանային երկրներում։

Կա՞ արդյոք նորմալ պատվաստանյութ, դիմե՞լ են արդյոք ՄԱԿ-ին և այլ համապատասխան միջազգային կառույցներին՝ այս աղետին դեմ առնելու խնդրանքով:

Բանակի մասին չեմ ուզում խոսել, բայց եթե երեխաների ութսուն տոկոսը հիվանդացել են արդեն, ապա...

Դպրոց կամ մանկապարտեզ փակելը լուծում չի, ընդհանրապես ինչ միջոցներ մենք ունենք՝ հազարումի զիբիլին դեմ առնելու համար: Ո՞վ է դրան հետևում, և ո՞վ է պատասխանատվություն կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել