Դառնություն...Նա դանդաղ խոնարհեց գլուխը, համարյա անաղմուկ, կարծես չէր ուզում խախտել այդ պահին շուրջը տարածված խորհրդավոր ու միաժամանակ ճնշող լռությունը: Նրա ձեռքերը դողում էին, շրթունքները` անորոշ շարժվում` փորձելով անկանոն ու անկապ բառեր արտահայտել, սակայն ինչ որ բան կարծես կանգնել էր կոկորդին ու փակել օդի ճանապարհը: Մի քանի րոպե առաջ ճակատագիրը իրեն զրկել էր նրանից, ում նա ձգտում էր հասնել վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հիմա ուզում էր զրկել նաև օդից: Աչքերը կարմրել էին, ճակատին` սառը քրտինքի կաթիլներ հայտնվել: - Այո դա իրականություն էր, բայց նա ինչքան էլ փորձում էր, չէր կարողանում հավատալ ինքն իրեն, փորձում էր հիշել վերջին խոսակցության մանրամասները, բայց չէր կարողանում, մտքին միայն առանձին պատառիկներ էին գալիս այդ ոչ երկարատև, սակայն վճռորոշ խոսակցությունից: - Ինքն իրեն հարցեր էր տալիս, թե ինչու՞ այդպես ստացվեց, ո՞վ է մեղավոր, չ՞է որ նրանք սիրում էին իրար, ամեն օր իր սիրելիից սիրո քնքուշ ու շոյող խոսքեր էր լսում, որ իրենից բացի մարդ չկա նրա կյանքում, որ իրենց ոչ ոք չի բաժանի ու այդպես էր վերջին 6 ամիսներ ընթացքում: Ի՞նչ պատահեց նրան, ի՞նչու հանկարծ որոշեց վերջ դնել մի հարաբերությունների, որին բոլորը նախանձում էին, չլինի՞ թե այդ նախանձն էր, որ կործանեց իրենց սերը: Դեռ երեկ նա մտածում էր, որ իրենց ոչ ոք ի զորու չէ բաժանելու, իսկ այսօր նստած է գլխահակ, հուսահատ ու չի կարողանում համակերպվել իրականության հետ: Հանկարծ մի միտք սուր ծակում է նրա ուղեղը և կարծես պայծառանում խավարի մեջ հանկարծակի վառված լույսի նման. - Ինչու՞ նստել և լաց լինել անիմաստ, անցյալը միևնույն է ետ չի գա և պետք էլ չի, նրա սիրտը շատ տառապեց այդ աղջկա համար: Որոշված է. նա պետք է շարունակի ապրել և ապացուցի բոլորին, որ երջանիկ է` չնայաց կյանքի ու ճակատագրի բոլոր հարվածներին, Նա այդ աղջկան էլ կապացուցի, որ ընդունակ է ապրել նույնիսկ կոտրված սրտով, չէ՞ որ կյանքը շարունակվում է..... - Նա կամաց վեր կացավ, նորից իր հպարտ կեցվածքը ընդունեց և հեռացավ.....հեռացավ` այդ սեղանի մոտ թողնելով իր ողջ թախիծն ու տառապանքը, Նա գնաց .... գնաց իր բախտին ընդառաջ, դեպի ապագան` չնայելով այն պայծառ է, թե մութ, գնաց, համոզված լինելով, որ կհաղթահարի ցանկացած արգելք, չէ որ արդեն իսկ հաղթահարված է ծանրագույններից մեկը..............

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել