Tert.am-ը գրում է.

Նիդերլանդներում դռներն է բացել  ծաղիկների «Կյոկենհոֆ» հանրահայտ արքայական այգին: Այս տարի այգու ցուցանմուշները նվիրված են Վինսենթ Վան Գոգին:

Ինչպես գրում է Euromag-ը` այգում ամեն տարի ավելի քան 7 մլն ծաղկային արմատ է տնկվում: Այգու ողջ տարածքում և հարակից տաղավարներում ցուցադրվում են կակաչների, խոլորձների, վարդերի, մեխակների, շուշանների և շատ այլ ծաղկատեսակների ֆանտաստիկ հավաքածուներ:

2015-ին լրանում է Վան Գոգի մահվան 125-ամյա տարելիցը, և «Կյոկենհոֆ» այգին ևս, ոգեշնչվելով հանրահայտ նկարչի ստեղծագործություններով, ծաղկային ցուցադրության թեման նվիրել է Վան Գոգին:
Բացի միլիոնավոր կակաչներից, խճանկարներից, ծաղկային ինստալյացիաներից ու շոուից՝ այս տարի այցելուները կկարողանան տեսնել Վան Գոգի ինքնանկարը` պատրաստված հազարավոր կակաչներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել