Tert.am–ը գրում է.

Ռուսաստանում տուգանել են երկու կանանց, ովքեր մերկ ձնագնդի են խաղացել փողոցում: RUPOSTERS-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել անցած երկուշաբթի օրը. այն ժամանակ ինտերնետը «աշխուժացել» էր Խաբարովսկի կենտրոնում գրանցված աննախադեպ ձնագնդիից:

Այսօր էլ հայտնի է դարձել, որ այդ կանանց տուգանել են` մանր խուլիգանության մեղադրանքով: Նրանց նաև ոստիկանություն են հրավիրել` «բացատրական զրույցի»: Յուրաքանչյուրը տուգանվել է 500 ՌԴ ռուբլիով: Աղջիկներին ազատել են աշխատանքից:

Восток-Медиа-ն հայտնել է, որ մերկ ձնագնդին եղել ֆոտոսեսիայի կոնցեպցիայի մի մաս, որը նկարահանելիս են եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել