Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իսպանական Marca-ի հետ հարցազրույցում ասել է, որ ինքը իրեն համարում է և՛ կատալոնացի, և՛ իսպանացի:
- Ես ծնվել եմ Լա-Մանչում, բայց հիմա ապրում եմ Բարսելոնայում: Ուրախ եմ այդ առիթով, քանի որ կյանքիս գեղեցիկ և ուրախ պահերի մեծ մասը անցկացրել եմ հենց այստեղ: Ինձ համար տարբերություն չկա. ինձ համարում եմ և՛ կատալոնացի, և՛ իսպանացի,- ասել է Ինյեստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել