Կառավարությունը նորից 500 միլոն պարտք է վերցրել: Եվս 500 միլիոն փոշիանալու է կամ ծառայելու է գոյությունը քարշ տալուն: Էդ 500 միլիոնը եթե անտոկոս կամ շատ ցածր տոկոսով վարկի տեսքով բաժանեն 50 հազար գյուղացիական տնտեսություններին ու փոքր բիզնես դնել ցանկացողներին, ապա 50 հազար մարդ, ենթադրենք, 5-15 հազար կապիտալով ինչ-որ փոքր գործ կկարողանա ձեռնարկել, ընտանեկան բիզնեսով զբաղվել: 50 հազար ընտանիքի, մոտ 200-250 հազար մարդու զբաղվածություն խնդիր կլուծվի՝ չհաշված վարձու աշխատողներին: Գուցե շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց հավատացած եմ, որ իրենց արածը շատ ավելի «պրիմիտիվ» է: Մեծ պարտք վերցնեն, որ պարտքը սպասարկեն, հետո ավելի մեծ պարտք վերցնեն, որ էս պարտքը սպասարկեն: Մեզ ու մեր երեխաներին պարտքի տակ գցեն, որ կարողանան չնչին աշխատավարձները վճարել, ու սոցիալական բողոք չառաջանա: Էս ա ՀՀԿ-ի զարգացման տեսլականը` «տալիք անելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել