Replik.am-ը գրում է.

Ըստ Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, երեկ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային, Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մարտը տևել է գրեթե 2 ժամ: Պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել և փախուստի դիմել: Արցախյան ստորաբաժանումները հետապնդել են ու ամբողջությամբ ոչնչացրել են հակառակորդին` իրենց դիրքերի մատույցներում: 

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են զինծառայողներ 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը և 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են: 2-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել