Պատմության ընթացքում բոլոր ստրկատիրական երկրնեում ստրուկներն ապստամբել են տերերի դեմ, իսկ քանի որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, մեզ մոտ պետք է ազատախոհ հայերն ապստամբեն ստրուկների դեմ: Շատ ու շատ միամիտ հայեր շարունակ խոսում են իշխանափոխությունից, համակարգափոխությունից, ընտրակեղծիքներից, շինծու ընդդիմությունից, կաշառակերությունից, կլաններից ու էլի հազար ու մի նման բաներից: Մինչդեռ մեր ամենամեծ դժբախտությունը գենետիկ ստրկամտությունն է, որից էլ գալիս է հավերժական վախը, հնազանդությունը և հարմարվողականությունը: Ստրուկն ավելի վտանգավոր է, քան ոսոխը: Ոսոխի դեմ անելիքդ հստակ գիտես, օտար է, մտել է հողդ, պիտի սպանես կամ վռնդես: Սակայն հողիդ վրա ծնված-մեծացած ստրուկ հարևանիդ հետ չգիտես՝ ինչպես վարվես: Ոսոխին համարժեք վերաբերմունք ցույց չտալու պատճառով նա բազմանում է, սպառնում քո տեսակի ոչնչացմանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել