Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Հայաստանը, ի թիվս այլ «արժանիքների», ունի ևս մեկը`այն սոցիալական պետություն է, իսկ կառավարությունը, համենայնդեպս վերջին մի տանի տարվա ընթացքում, պարբերաբար շեշտում է, որ ՀՀ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Հիմա էս երկար նախաբանից հետո ինձ մի հարց է հետաքրքրում (որն, ի դեպ, ունի Հայաստանի անկախության չափ երկար սպանություն): Մուրացկանները, որոնք որպես «գործիք» օգտագործում են սեփական երեխաներին: Լավ, կա՞ գոնե մեկ նախադեպ, երբ նման «գործունեության» համար մարդիկ ոչ միայն զրկվել են ծնողական իրավունքներից, այլև ենթարկվել են քրեական պատասխանատվության: Ես հասկանում եմ, որ մեզնից շատերը կգերադասեին «սատկացնել» նման ծնողներին (չնայած, սա, որպես կանոն, ասվում է միայն որպես յուրահատուկ «բարեմաղթանք»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել