Ազգային ժողովի հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն այսօր այցելել են «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ: Պատգամավորները եղել են նախնական կալանքի կալանավորման խցերում, ծանոթացել պայմաններին, որոնք ոչնչով չէին զիջում նախորդ օրը այցելած «Նուբարաշեն» ՔԿՀ-ին: Մեղմ ասած` մտահոգիչ իրավիճակ էր, հատկապես նախնական կալանքի մեջ գտնվող կալանավորների խցերում` չնայած այն հանգամանքին, որ շատերը, հնարավոր է` դատավարությունից հետո լինեն ազատության մեջ և ապրեն առօրյա կյանքով:

Հ.Գ. Նոյեմբերի 20-ին ԱԺ-ում կայանալու են խորհրդարանական լսումներ, եթե ունեք առաջարկներ օրենսդրական կամ ՔԿՀ համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, սիրով կընդունեմ և լսումների ժամանակ կանդրադառնամ դրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել