Tert.am-ը գրում է.

Բրոկոլին, քնջութը և բանանը ոսկորների խնդրի դեմ պայքարելու ամենաարդյունավետ բնական միջոցներն են: Օստեպորոզը կանխելու համար  կարևոր է սննդակարգին հետևել վաղ տարիքից:
Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` երիտասարդ տարիքում շատ կարևոր է ակտիվ կենսակերպը, քանի որ դա նպաստում է ոսկորների աճին և զարգացմանը: Պարբերականը ներկայացրել է երեք հիմնական ուտելիքը, որ կարող են ամրացնել ոսկորներն ու կանխել հետագայում օստեոպորոզի առաջացումը:

Բրոկոլի

Բրոկոլին պատկանում է կանաչ բանջարեղենների շարքին, որոնք հանքանյութերի և սպիտակուցների մեծ պաշար են ապահովում, և մասնավորապես` կալցիումի: Այն առավել օգտակար է հում վիճակում ուտելը` աղցանների տեսքով:

Քնջութ և յոգուրտ

Քնջութը օստեոպորոզի դեմ պայքարող համեմունքներից է: Շատ օգտակար է նաև քնջութի ձեթը, որը հաճախ կարող է փոխարինել ձիթապտղի յուղին:  Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մանգան, պղինձ, մագնեզիում:  Կալցիումի պակաս ունեցողների համար  քնջութն առաջնային ընտրություն պետք է լինի, որը կարելի է օգտագործել մեկ գդալ յոգուրտի հետ՝ առավոտյան քաղցած ստամոքսով:

Բանան

Բանանը ո՛չ միայն համեղ մրգերի շարքին է պատկանում, այլև` շատ սննդարար է: Այն կարող է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մաս դառնալ հատկապես օստեպորոզի դեմ պայքարողների համար: Այն ևս հարուստ է հանքանյութերով, մանգանով,  մագնեզիումով, ֆոսֆորով:  Բանանը նաև վիտամիններ է պարունակում, որոնք նպաստում են ոսկորների ամրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել