Արդեն երկար ժամանակ է՝ ԼՏՊ-ի ելույթներին հետևում եմ հպանցիկ, քանզի նախ՝ Հայաստանի ազգային ճակատագրի մեջ իր գոյությունը չեմ ընդունում և երկրորդ՝ զբաղված եմ։ Սակայն այդ հպանցիկ լսածներիս մեջ էլ կան բառեր, որ մտածելու տեղիք են տալիս։ Վերջին հանրահավաքում խոսում էր մեկի մասին, ով ցախավելը նստած, 1+1-ը շուրթերին, հեղափոխությունը կրծքի տակ և այլն։ ՀԱԿ-ի վերաբերյալ 1+1 գրառում ես եմ վերջերս կատարել՝ վկայակոչելով այն, որ ՀԱԿ կազմից միայն Արամ Մանուկյանն է արժանի գտնվել ԱԺ-ում, կուրծք կինն է ունենում։ Ես չգիտեմ ում ի նկատի ուներ ԼՏՊ-ն, բայց, կարծում եմ, ժամանակն է ավելի բաց արտահայտվելու, որպեսզի իրեն հասկանալի դառնա, որ ժամանակին ինչ-ինչ ուժերի մարգինալ համարելուց հետո այսօր հենց ինքն ու իր «դաշնակից» Գագիկ Ծառուկյանն են հանդիսանում այդպիսին։ Եվ ուրեմն, կամ ԼՏՊ-ն հստակ անուններով կխոսի և կասի ով ով է, կամ իմ կատարած ենթադրությունները կարող են շարունակվել շատ թանկ նստել իր և ՀԱԿ-ի վրա։ Այո, ես դեմ եմ նման ընդդիմությանը, այո, իր առաջին քննադատողներից եմ և ունեմ բարձր մարդկային և քաղաքական արժանապատվություն, ինչը բացակայում է վերջերս իր մոտ, քանզի Սերժ Սարգսյանին ուղղված նվաստացուցիչ բաց նամակից հետո ես նրան սկսեցի չհարգել նաև որպես տղամարդ։ Ինչևիցե, մենք այնքան լուրջ ազգային խնդիրներ ունենք լուծելու, որ հիմա ես չեմ պատրաստվում ԼՏՊ-ի հետ անձնական հարցեր լուծել, բայց եթե իր քաղաքական քայլերը դեմ դուրս գան մեր ազգային շահերին, պատասխանը չի ուշանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել