Եթե մարդը խելացի է ու իրազեկված, տիրապետում է բազմակողմանի ինֆորմացիայի, ապա իր խելքի շնորհիվ կարողանում է այն վերլուծել, մաղել և արդյունքում ճիշտ կողմնորոշվել: Նման մարդը կարող է մեծ օգուտներ բերել իր ազգին ու որոշակի դեր խաղալ ստեղծված իրավիճակի փոփոխության հարցում:
Խելացի, սակայն անիրազեկ մարդը, միակողմանի ինֆորմացիայի զոհ դարձած մարդը բոլոր հնարավորություններն ունի զոմբիանալու, նույնիսկ զոմբիների զորավար դառնալու: Նրա խելքն ամբողջությամբ աշխատում է իր դեմ՝ դարձնելով իրեն փորձանք սեփական ժողովրդի գլխին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել