Երբ ՀՀԿ-ականներին ասում էինք, որ Ռուսաստանի կողմից վաճառվող զենքով են սահմանում սպանվում հայ զինվորները, և որպես ռազմավարական դաշնակից՝ անբարոյական է Ադրբեջանին զենք վաճառելը, հանրապետականները միաբերան մանկամիտ ու ծիծաղելի հեքիաթներ էին պատմում, թե շատ լավ է, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին զենք վաճառում, քանի որ մենք այդպիսով գիտենք, թե ինչ զենք է դա...

Հիմա, երբ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը որոշակի կոշտությամբ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին, էդ նույն հանրապետականները սկսել են հակառակ տոնայնությամբ երգեր երգել, թե հա, Ռուսաստանը հեչ լավ բան չի անում...

Ահա էսպիսի հանրապետական «սկզբունքայնություն» ու լղոզված քամելեոնություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել