Նախնադարյան սովետական կարգերն ադաթավոր ազգերի համար դարձել են միակ գոյատևման միջոց: Մեկ դրանով ցողունավորվեցին ու, սերունդներին փոխանցելով, իր տարածքին ու կեցվածքին հավատարիմ շան նման ատամներով պահում են... Սա դասական կարգն է նրանց համար, իսկականը, մաքուրը, ճիշտը: Անուններ փոխեցին, օրհներգ փոխեցին, սահմաններ ու սահմանադրություններ փոխեցին, բայց «արյան կարգը» չի փոխվում, ոչ մի նոր պատվաստում չի օգնում: Նույն աղբը մնաց, նույն գարշահոտությունը, նույն թույնը, շանտաժը, խաբեությունն ու սուտը, թալանն ու կեղծիքը, անգետությունն ու անպատասխանատվությունը, կույր սերերը, անպետք ուսմունքներն ու գաղափարախոսությունները, բազմանուն միակուսակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել