Tert.am-ը գրում է.

 «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգծել է Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից դուրս մնալու արդարացի լինելը: Նշենք, որ գերմանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով:  

«Արդարացիորեն դուրս մնացինք մրցաշարից: Բայց դա ողբերգություն չէ, միայն մենք չենք պարտվել այս փուլում: Այժմ կարող ենք կենտրոնանալ առաջնության և Գերմանիայի Գավաթի վրա: Այս պարտությունը չի վնասի մեզ: Այսօր մենք տեսանք, որ մեր թիմն արժանի չէ շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում:

Անցած տարիներին մեզ հաղթած թիմերը չեմպիոն են դարձել: «Յուվենտուսը» շատ ուժեղ է: Թուրինցիները հրաշալի պաշտպանվում են և կարողանում են պաշտպանությունից շատ հեշտ անցնել հարձակման: Այդ թիմը չունի թույլ կողմեր: Եթե իտալական թիմի ֆուտբոլիստները կարողանան խուսափել վնասվածքներից, ապա միանգամայն հնարավոր է հաղթեն մրցաշարը: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ նաև, որ մնացած թիմերից դժվար թե որևէ մեկը թույլ տա «Յուվենտուսին» նման կերպ խաղալ, որն արեց «Բորուսիան»:

Որոշ բաներ ճիշտ արեցինք: Մենք փորձեցինք, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Իհարկե, հանդիպման մեկնարկը լավագույններից չէր, բայց դա չի նշանակում որ մնացած 87 րոպեի ընթացքում միայն երկու հարված կարելի էր հասցնել դարպասին:

Եթե նայենք մեր խաղի հարձակման գծին, ապա պարզ է դառնում, որ մենք շատ սխալ որոշումներ կայացրեցինք: Եթե դու չես հարվածում դարպասին, ապա գոլ էլ չես կարողանում խփել: Դա հնագույն ֆուտբոլային օրենք է: Անհապաղ պետք է աշխատել դրա վրա»,- ասել է Կլոպը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել