Դուք երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես եք քնում? Այն, թե ինչ դիրքով է մարդը քնում, կարող է շատ բան ասել նրա մասին: Ի տարբերություն առօրյա կյանքի, քնի մեջ մենք ամբողջապես գտնվում ենք ենթագիտակցության ազդեցության տակ և չենք կարող ղեկավարել մեր ժեստերն ու միմիկաները: Եվ հենց այն դիրքը, որով քնում է մարդը, կարող է շատ բան ասել նրա մասին:

1. Ամենահայտնի դիրքը, դա էմբրիոնի դիրքն է: Մարդը քնում է կողքի`կիսածալած ոտքերով: Սա ամենաբնական դիրքն է եվ հենց այս դիրքով է երեխան գտնվում մոր արգանդում: Սովորաբար այսպես են քնում այն մարդիկ ովքեր արտաքանպես ինքնավստահ են թվում, իսկ ներքնապես զգայուն են և ամաչկոտ: Կյանքում նրանք շուտ են հարմարվում նոր իրավիճակներին ու նոր մարդկանց: Եթե ոտքերը ավելի շատ ծալված են դեպի կրծքավանդակը, ապա սա ցույց է տալիս, որ այդ մարդը վստահ չէ իր ուժերի վրա, վախենում է ապագայից և պաշտպանության կարիք է զգում: Ավելի շատ այսպես են քնում ստրեսի մեջ գտնվող մարդիկ:

2. Երկրորդ ամենատարծված դիրքը դա բրեվնոն’ է: Մարդը քնում է կողքի, ձեռքերը դնելով գլխի տակ, իսկ ոտքերը ձիգ պահած: Այպիսի մարդիկ բաց են և կոմունիկատիվ: Սիրում են լինել ամբոխի մի մասը, ունեն շփման մեջ շրջապատ: Հաճախ նրանք շատ են վստահում մարդկանց, որի արդյունքում կարող են խափնվել:

3. Հաջորդ դիրքը արքայականն է: Մարդը քնում է մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը ձգված: Նման մարդիկ անխոս վստահ են իրենց ուժերի վրա, որոնց բնորոշ է հանգստությունն ու զսպվածությունը: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Շատ լավ լսողներ են, միշտ պատրաստ են օգնության հասնել, բացի այդ բարձր պահանջներ են դնում շրջապատի մարդկանց և հենց իրենց առաջ:

4. Հաջորդ դիրքը, երբ մարդիկ քնում են փորի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, որոշ դեպքերում գրկում են բարձը, ոտքերը ձգված են: Այսպիսի մարդիկ պարտաճանաչ են, հստակ ու կոկիկ: Չեն սիրում անկանխատեսելի ու անսպասելի բաներ, այդ իսկ պատճառով փորձում են ամեն ինչ պլանավորել: Շփվող են, նաև համարձակ: Չափազանց վատ են գլուխ հանում էքստրեմալ իրավիճակներից: Տանել չեն կարողանում, երբ իրենց քննադատում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել