Tert.am–ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում մտադիր են  մինչև մայիսի 9-ը տեղադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կիսանդրին:

Ինչպես գրում է Корреспондент-ը` ТАСС-ին հղումով,  քանդակագործ Պավել Գրեշնիկովը ՌԴ նախագահին պատկերել է հռոմեական կայսեր կերպարով` նախագահի գլխին դափնեպսակ դնելով:

Այս գաղափարի հեղինակն է կազակ ատաման Անդրեյ Պոլյակովը: Նրա ծրագրի համաձայն` կիսանդրին կտեղադրվի  մետրոյի «Լուսավորության պողոտա» կայարանի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել