Tert.am-ը գրում է․
«Wealth-X» ընկերությունը հրապարակել է Ֆորմուլա -1-ի պատմության ընթացքում ամենահարուստ ավտոարշավորդների տասնյակը:
«Արքայական» ավտոսպորտի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը գլխավորում է ցանկը, իսկ գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը 5-րդ տեղում է:
1.Միխայել Շումախեր. գերմանացի լեգենդար ավտոարշավորդի կարողությունը գնահատվում է 780 միլիոն դոլար
2.Ֆերնանդո Ալոնսո. «McLaren»-ի ավտոարշավորդի ակտիվում 220 միլիոն դոլար է
3.Կիմի Ռայկոնեն. ֆին ավտոարշավորդի կարողությունը 180 միլիոն դոլար է
4.Էդի Իրվայն. մինչեւ 2002 թվականը Ֆորմուլա 1-ում հանդես եկող ավտոարշավորդի կարողությունը կազմում է 180 միլիոն դոլար
5.Լյուիս Հեմիլթոն. աշխարհի գործող չեմպիոնը 110 միլիոն դոլար կարողություն ունի
6.Ջենսոն Բաթոն. 2009 թվականի աշխարհի չեմպիոնի կարողությունը գնահատված է 100 միլիոն դոլար
7.Ալեն Պրոստ. 1980-ականների եւ 90-ականների առաջատար ավտոարշավորդի ակտիվում 70 միլիոն դոլար է
8.Դեվիդ Կուլտհարդ. 1994-ից 2008 թվականները Ֆորմուլա 1-ում հանդես եկած ավտոարշավորդի կարողությունը 70 միլիոն դոլար է
9.Սեբաստիան Ֆետել. գերմանացի ավտոարշավորդ, աշխարհի քաակի չեմպիոնի կարողությունը գնահատված է 45 միլիոն դոլար
10.Նիկո Ռոսբերգ. աշխարհի գործող փոխչեմպիոնի կարողությունը 30 միլիոն դոլար է