Կառավարությունը որոշում է Ցեղասպանությունը վերապրած քաղաքացիներին տրամադրվող ամսական օգնությունը դարձնել 100,000 դրամ։ Անմոռուկների ու մնացած ֆինտուֆլուշկեքի փոխարեն ընդամենը 33 հոգի կենդանի լեգենդներին անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակի ուշադրություն և աջակցություն։ Անմեղ զոհերի հիշատակն առաջին հերթին հարգում են Ցեղասպանությունից մազապուրծ եղած, տարեցտարի պակասող, մի քանի տասնյակ տարեցներին մեծարելով, ոչ թե բոցաշունչ ելույթներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել