Tert.am-ը գրում է.

Զանգվածային որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին ձերբակալված որոշ անձիք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավոր շրջապատից են, ակնհայտ ապատեղեկատվություն է և բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և հորդորում զերծ մնալ Երևանի քաղաքապետի անունը անհարկի շահարկելուց և ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց:

Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում, որ «Երրորդմասցի» Լյովիկի սպանության քննության շրջանակներում ձերբակալված որոշ անձինք կապ ունեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել