Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը համագործակցության և ինտեգրման մասին պայմանագիր են ստորագրել, գրում է gazeta.ru-ն:

Համաձայնագիրը վերաբերում է պաշտպանության և անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերում, սոցիալական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությանը: Պայմանագիրը ենթադրում է նաև փոխադարձ համակարգում Անդրկովկասյան տարածաշրջանում անկայունության և անվտանգության ապահովման ոլորտում:

Հարավային Օսիայի անկախությունը ճանաչում են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն, ինչպես նաև՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել