Tert.am-ը գրում է.

«Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որը Լատվիայից տեղափոխվել է Սոչի, 2015-ին կանցկացվի օգոստոսի 25-30-ը, Օլիմպիական պուրակի տարածքում, գրում է Газета-ն։

«Հեղինակավոր մրցույթն արդեն սկսել է մասնակիցների գրանցումը։ Պաշտոնական կայքում արդեն կարելի է լրացնել հայտը»,- նշվում է Սոչիի քաղաքային վարչակազմի հաղորդագրությունում։

«Նոր ալիքը» Յուրմալայից Սոչի տեղափոխելուն կազմակերպիչներին դրդել է ռուս կատարողներ Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային և Օլեգ Գազմանովին «սև ցուցակում» ներառելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել