Tert.am-ը գրում է.

Հայտնի վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Ուկրաինայում, ինչի մասին երեկ լուրեր էին տարածել ուկրաինական և ռուսական ԶԼՄ-ները։ Ավելին՝ նա հայտարարել է, որ չի փոխի Վրաստանը ոչ մի այլ երկրի հետ, գրում է apsny.ge-ն։

Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կիկաբիձեն ասել էր. «Ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, ես հուսով եմ։ Ես այնքան շատ եմ սիրում Ուկրաինան, որ պատրաստ եմ ապրել այնտեղ»։ Սակայն, երգչի խոսքով, «այդ բառերը պետք չէ բառացի դիտարկել, այն հաճոյախոսություն է այդ հրաշալի երկրին, այլ ոչ թե «քաղաքական ապաստան» ստանալու ցանկություն»։

«Իմ երկիրը պակաս լավը չէ, քան այլ հրաշալի երկրներ, սակայն Վրաստանը ես չեմ փոխի ոչ մի երկրի հետ»,- ասել է Կիկաբիձեն։

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմն արձագանքել էր դերասանի «խնդրանքին». Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են արագորեն արձագանքել Կիկաբիձեի խնդրանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել