Խնդալու ա (բայց լացելու), որ Հայաստանում շատ ծնողներ էրեխեքին հանգիստ չէ, բայց թողում են գնալ արտասահման սովորելու, բայց մեռնեն՝ չեն համաձայնվի, որ էրեխեն գնա կողքի փողոցը, փոքրիկ տեղ վարձի, առանձին ապրի։ 18-20 տարեկանում առանձին ինքնուրույն ապրելը մինչև չդառնա ընդունված սովորույթ, ճահճից չենք դուրս գա։ Այո, ինձ այս տեքստի համար վճարել են ԸՔՄԿ-ից։
Մեկ էլ որ հիմա նայում եմ ծնողների իրարանցումը՝ էրեխեքի ԲՈՒՀ ընդունվելու հետ կապված, հիշում եմ, որ իմ ծանոթներից նրանք, ովքեր էս կյանքում տենց էլ իրենց չգտան, հիմնականում սրտացավ ծնողների զոհերն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել