Hraparak.am-ը գրում է.

Քանի որ քննարկումը հանրայնացվել է, մի երկու բան էլ ես կուզեի ասել: Լեյլա Սարիբեկյանին գիտենք, Պետրոսին էլ գիտենք որ գիտենք:

… Ու ահա ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության քայլերգը կատարելու համար Լեյլան արժանացել է Պետրոսի գնահատականին.

«Էս կնիկը հայրենասիրությունը դարձրելա գռդոն։ Ու չափ ու սահման չունի։ Լավ մինչև ուր՞, մինչև ինչքան էժան ու ծիծաղալու՞»:

Ի՜, Պետրոս… Ի՞նչ ես մարգարիտ փնտրում: Մի՞թե քաղաքական ու մշակութային ա՛յս դաշտում կարելի է մեկին մեղադրել «ոչ անարատության համար»: Այն էլ թույլ սեռի ներկայացուցչի, խոցելի խմբի: Վախենում եմ անգամ մտովի պատկերացնել քաղաքական, մշակութային, գիտական, լրատվական կամ ինչ դաշտ ուզում եք: Իսկ վախենալ չեմ կարող, որովհետև դժվար է այս ցեխ ու մառախլապատ օրը արև փնտրել… Եղանակն է մեղավոր, եղանա՜կը, կփոխվի, կբացվի ու օրն արևոտ կլինի:

Համակարգն է մեղավոր, որ փոխել է արժեքային համակարգը: Իսկ ես, դու, Լեյլան համակարգային զոհեր ենք: Յուրաքանչյուրս ինչ որ բան կորցրել ենք, ինչ որ բան սխալ ենք անում՝ ամեն մեկն իր չափով: Եկեք ուշադիր նայենք մեզ շրջապատող դաշտը ու կհամոզվենք, որ ոչ մի տեղ ներդաշնակություն չկա:

Իսկ Լեյլայի խոսքը առավել քան ցնցող է մտավորականի համար. «Ինձ համար շատ ծիծաղելի է պատասխանել մի ինչ-որ խղճուկ չգիտեմ ինչին, ի՞նչ պատասխանեմ…» / Մամուլ. am / Ինչի՞ն, թե՞ ում, Լեյլա: Ինչու՞ խղճուկ: Որ իշխանությու՞ն չի: Որ գտնվում է իշխանական հարվածի՞ տակ: «Հայրենիք» ես երգում՝ հայրենակցիդ այդպես պատվելո՞վ… Ա՜յ հենց դա է պատճառը, որ երգը չի հուզում, երգը անսիրտ ու սառն է թվում ու միայն բառերն են լալիս…

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել