Hraparak.am-ը գրում է.

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում ինձ զարմացրեց, միաժամանակ ուրախացրեց մի բան: Որ լրագրողը կամ լուսանկարիչը կարող է հովանավորել մեկին՝ ասենք թե մի գիրք տպագրել:

Բոլորին է հայտնի, որ մեր լրագրողներն անընդհատ հովանավոր են փնտրում՝ իրենց գործերը տպագրելու համար: Բայց պարզվում է, որ լուսանկարիչ Շամշյանը հենց ինքն է հովանավոր: Նա հովանավորել է՝ տպագրելու Վահան Տերյանի «անտիպ ու անհայտ մտքերը, հոդվածներն ու գրախոսությունները»:

Կարդանք թե ինչ է գրում Նազենին. «…Մանավանդ, որ իմ պարզունակ հարցին՝ ով է հովանավորել գրքի տպագրությունը, Գևորգ Էմին-Տերյանը /Վահան Տերյանի թոռան որդին/ տվեց ամենաանսպասելի պատասխանը՝։))) Գագիկ Շամշյանը..։)) Կեցցես դու՝ Շամշյան...գլուխը կախ մարդն իր գործն է անում, միշտ և լռությամբ ..... Հ.Գ.Բարի գործը հատուկ կանոն չունի, միայն Կամք»։ Մնում է ընդամենն ասել՝ ուրախ եմ, որ Շամշյանը հարստացել ու հովանավոր է դարձել: 

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել