Տղամարդիկ համարվում են ուժեղ սեռ, նրանց ուսերին է՝ պահել աշխարհը: Նրանք կառուցում են, ջախջախում, պայքարում, նրանց ուսերին մշտապես ամենաբարդ և պատասխանատու աշխատանքն է: Բայց բացի աշխատանքից, տղամարդիկ միշտ վաստակել են զումար, իշխանություն և փառք: Այդպես շարունակվում է հարյուրամյակներ:

Մինչդեռ չկան կանոններ առանց բացառությունների, անխոսափելի է դա նաև տղամարդկային հոգեբանության հետ շփումում:
Հաջողությունը միանգամայն պարտադիր է տղամարդու համար, որպեսզի կայանա որպես անձ: Եվ որքան շատ են սահմանները, որոնցում նա հաջողակ է, այնքան ավելի շատ են խթանիչները՝ հետագա «պայքարների» համար: Այդպիսի հոգեբանական ուղղությունը եղել է միշտ: 
Օրինակ՝ տղամարդը, ցանկանալով շարունակել իր սեռը, պետք է ապացուցի կողակցին, որ հենց ինքն է արժանի լինել նրա երեխաների հայրը: Ապացուցել ողջ աշխարհին, որ հենց ինքն է ամենախելացին, ամենաուժեղը, ամենա-ամենա-ամենան:

Տղամարդու հոգեբանության ուղղվածությունը հաջողության հասնելու համար ծնում է այն տարօրինակությունները, որոնք կանայք անկարող են հասկանալ: Տղամարդիկ կարող են խորհել իրադարձության մասին ամբողջապես, գնահատել հիմնական տենդենցները և կապ հաստատել մասերի միջև: Հարկավոր է ընդունել, որ տղամարդիկ կարող են ավելի լավ վերահսկել իրենց էմոցիաները: Բացի այդ, նրանց հատուկ է թաքցնել թուլությունը, լռակյացությունը, վիրավորանքները, անհաջողությունները: Եվ ոչ թե այն պատճառով, որ չեն վստահում իրենց կողակցին: Պարզապես լացելը հատուկ չէ տղամարդկանց հոգեբանությանը: Դա դարձնում է տղամարդկանց կանացի և զրկում հաջող տղամարդու ստատուսից, որին նրանք այդքան ձգտում են: Սակայն տղամարդուն հարկավոր է օգնություն: Եթե նա չի հասնում իր նպատակին, նա կորցնում է իրեն: Եվ կարող է հուսախաբվել, հրաժարվել հետագա պայքարից: Այդ դեպքերում հարկավոր է գտնել մասնակցության համապատասխան հոգեբանական օգնություն ցուցաբերել: Ձեր տղամարդը պատրաստ է հավատալ ձեր խոսքերին՝ այն մասին, որ նա ամենախելացին, ամենաուժեղն է, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Երբեմն այդ բավական պարզ խոսքերը կարող են բավական լինել, որպեսզի վերածնվի: - See more at: http://www.kiss.am/publ/tghamardik/tghamardow_hogebanowtyan_arandnahatkowtyownnery/6-1-0-1011#sthash.XGJxWose.dpuf

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել