Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ, որը կապված է Ղրիմի «հանրաքվեի» տարելիցի հետ:

«Այս հորինված «հանրաքվեի» տարելիցը, որը տեղի ունեցավ Ղրիմում, հակասում է Ուկրաինայի օրենսդրությանը և սահմանադրությանը, ԱՄՆ-ն կրկին դատապարտում է քվեարկությունը, որը եղել է ոչ կամավոր, ոչ թափանցիկ և ժողովրդավարական: Մենք չենք ճանաչում թերակղզու անեքսիան և կոչ ենք անում նախագահ Պուտինին դադարեցնել Ղրիմի բռնազավթումը»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք հաստատում ենք, որ պատժամիջոցները՝ ուղղված Ղրիմի դեմ, կմնան ուժի մեջ, քանի դեռ կշարունակվի բռնազավթումը: ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ինքնիշխանությանն Ուկրաինայում, նրա տարածքային ամբողջականությանը և ինքնորոշման իրավունքին»,- նշվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել