Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջ. Չիչեքն Իսպանիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում իսպանական կողմի ցուցաբերած «հավասարակշռված» դիրքորոշման կապակցությամբ` հորդորելով շարունակել «օբյեկտիվ» մոտեցումն այդ հարցում` կրկնելով թուրքական պաշտոնական ժխտողականության թեզերը: Իսպանիայի Սենատի խոսնակն էլ նշել է, որ Իսպանիան ցեղասպանությունը չճանաչած երկրներից է, և այդ հարցում մոտեցումը հստակ է` պատմության ուսումնասիրումը պետք է մնա պատմաբաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել