Հոկտեմբերի 16-ին` Եվրաինտեգրման և Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ` Նաիրա Զոհրաբյանի, Մարտուն Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Ալեքսանդր Արզումանյանի, Նաիրա Կարապետյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Խաչատրյանի և Կարեն Բոթոյանի հետ այցելել էինք Նուբարաշեն քրեակատարողական հիմարկ, որտեղ` այս պահի դրությամբ, ապրում են ցմահ ազատազրկման դատապարտված մոտ 100 կալանավորներ: Սակայն «ապրել» բառը այս դեպքում հարաբերական է ասված, քանի որ այդ մարդիկ ոչ թե ապրում են, այլ գոյատևում են: Այցելության նպատակը մեկն էր` ծանոթանալ նրանց հետ, տեսնել, թե ինչ պայմաններ են նախատեսված նրանց համար` սկսած շենքային պայմաններից, վերջացրած ներշենքային պայմաններով: Այն, ինչի ականատես եղանք, ծայրաստիճան վատ էր: Միշտ չէ, որ նման խնդիրների պատասխանատուները լինում են աշխատակազմի ղեկավարները:
Վաղը` հոկտեմբերի 17-ին, նախատեսված են նմանատիպ այցելություններ, հանդիպումներ տարբեր կալանավայրերում գտնվող մեղադրյալների և հանցանք կատարած անձանց հետ, որպեսզի առաջիկայում կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ առավել բովանդակալից և դիպուկ քննարկում ծավալվի այս հարցի շուրջ:
P.S. Չնայած այսօր Հայ մամուլի օրն է, իրավիճակը, որը տիրում է քրեակատարողական հիմնարկներում միշտ չէ, որ լուսաբանվում է պատշաճ մակարդակով: Միգուցե նման պարագայում պակասեր այդ պայմաններում հայտնվածների քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել