ՀՀ ֆինանսների նախարարը (նույն ինքը՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի համանախագահը) մոտ օրերս ԱԺ կներկայացնի նոր օրենքի նախագիծ, համաձայն որի վիրտուալ գործունեությունից առաջացած եկամուտները ենթակա են հարկման։

Օրենքի մշակման շարժառիթն է ԾՈՒ սոցցանցից ՀՀ քաղաքացի հանդիսացող օգտատերերի՝ ցայսօր չհարկվող եկամուտները։
Ըստ ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ հարկման օբյեկտ են համարվելու ՀՀ քաղաքացիների հեղինակած ցանկացած ստատուս՝ ըստ տառերի թվի, ներառյալ կետադրական նշանները և զմայլիկները։ Լատինական այբուբենի տառերը կհարկվեն կրկնակի դրույքով։

Հարկման օբյեկտ են նաև այլ անձանց հեղինակած ստատուսների շեյրերը և լայքերը։

Հարկ վճարող կհամարվի «սայթ ունեցող» ցանկացած ՀՀ քաղաքացի։ «Սայթ ունեցող» անձինք են համարվում բոլոր այն անձինք, որոնք ինքնուրույն կամ երրոդ անձի միջնորդությամբ երբևէ գրանցվել են որևէ սոցիալական կայքում։

«Սայթ ունեցող» ՀՀ քաղաքացիները պարտավոր են հաշվետու ժամանակահատվածի վերջում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետու ժամանակահատվածի ընթացքում իրենց կողմից ստեղծված բոլոր ստատուսների, շեյրերի և լայքերի պատճեները՝ վավերացված ԾՈՒ ֆինանսական բաժնի կողմից։

ԾՆԳԼ.եյեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել