images (1)Fact.am-ը գրում է․

Ամեն օր մենք կայացնում ենք որոշումներ։Այդ որոշումները լինեն կարևոր, թե երկրորդական ազդում են հետագա կյանքի վրա։ Երիտասարդ տարիքում հաճախ ենք որոշումներ կայացնում անմտածված, զգացմունքներով կամ էլ պահի թելադրանքով, որոնք բացասական են ազդում մեր հետագա կյանքի վրա։ Իհարկե, ցանկացած սխալ որոշում էլ կարող ես ուղղել, բայց պետք է փորձել դրանք թույլ չտալ։

  1. Երիտասարդ տարիներդ մի՛ վատնիր հեռուստացույցի դիմաց դիտելով տարբեր հաղորդումներ։ Այդ տարիներդ կյանքում ետ չես բերի։
  2. Վիրտուալ կյանքդ չպետք է գերազանցի իրական կյանքիդ։ Հիշի՛ր, պետք է ապրել ներկա, իրական կյանքով։
  3. Ծերության շրջանում միայն կզղջաս, թե ինչու երիտասարդ տարիներին չես հիացել շրջապատի գեղեցկությամբ։
  4. Ամեն օր բացահայտիր մի նոր երևույթ։ Ժամանակ հատկացրու անսահման կյանքն ուսումնասիրելու համար։
  5. Դիմավորիր արևածագը և հրաժեշտ տուր մայրամուտը։
  6. Հրաժարվիր դիմակներից։ Եղի՛ր անկեղծ, եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս, մի՛ կորցրու քո իրական ես-ը։
  7. Կասկածամտությունը և անվճռականությունը կխանգարի քեզ կյանքում հաջողության հասնելու համար։ Եղի՛ր վստահ, համարձակ, վճռական և հրաժարվիր կարծրատիպերից։
  8. Մոռացիր այն պահերը, որտեղ զգացել ես զայրույթ, հիասթափություն, տխրություն։ Քո հոգին պահիր լուսավոր և բարի։ Թույլ մի՛ տուր չարին իշխի քո հոգին։ 
  9. Ավելի շատ ուրախացիր, ժպտա, դրական հույզերը երկարացնում են կյանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել