boxoq-2«Մոռիկ, Շեկո, Մարուս, վա՜յ, մի քիչ արագ շարժվեք, այ տնաշեններ: Ամենալավ խոտը ուտում եք ու էսքան քիչ կաթ են տալիս….»: Սառայի ձայնը մոտ 10 րոպե շարունակ զրնգում էր գյուղով մեկ:

Առավոտյան ժամը 7-ն էր: Ինչպես ասում են՝ կովերին գոմից հանելու պրոցես էր ընթանում: «Տես, աղջիկ ջան, կաթը բավականին քչացել է, երեք կովից ընդամենը 10 լիտր կաթ եմ կթել, էն մյուս երկուսն էլ ցամաքել են»,- դույլով լի կաթը ցույց է տալիս Սառան ու արագ–արագ կովերին քշում է գյուղամեջ: Սառան միայնակ 4 երեխա է մեծացրել, ու ինչպես գյուղացիներն են ասում. «շան տանջանքով, կեսուր, կեսրարի փնթփնթոցն էլ վրադիր»: 1990-ական թթ. մութ ու ցուրտ տարիներն էին: Սառայի ամուսինը՝ Գառնիկը, շատերի նման գնում է խոպան՝ փող աշխատելու: Սառայի մեծ տղան ընդամենը 9 տարեկան է լինում, իսկ փոքրիկ աղջիկը՝ 2:

Սառան ապրում էր Գառնիկի ծնողների հետ: Սկզբնական շրջանում Գառնիկից կանոնավոր գումար էին ստանում, բայց որոշ ժամանակ անց դեպքերը բոլորվին այլ ընթացք են ստանում: «Ուղիղ 20 տարի լուր չունեի, ոչ գիտեի՝ կա, ոչ գիտեի՝ չկա: Գյուղացիներն ասում էին՝ հաստատ ամուսնացել է,ես անկեղծ ասած՝ չէի ուզում հավատալ, քանի որ Գառնիկս ինձ շատ էր սիրում… Բայց արի ու տես, որ ռուսի համն ընկել էր բերանը, էլ կհիշեր, որ մի անտեր ու հեռավոր գյուղում Սառան ամեն երեկո իրեն է սպասում», արցունքն աչքերին իր պատմություն էր պատմում Սառան ու հավելում. «Ասի, լավ, ինձ ես մոռացել, երեխքին, բա իրա հալիվոր ծնողներին հո չի՞ մոռացել: Սառան պատմում է, որ ամուսնու ծնողներին ինքն է պահել: Չնայած ամուսինն ուներ եղբայրներ, քույրեր, բայց նրանք ասում էին. «դու տան հարսն ես, դու էլ պտի նայես»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել