90-ականների ընդդիմությունը հեղափոխություն էր խոստանում 88-ի իներցիայով. Վազգեն Մանուկյանի կամ Աշոտ Մանուչարյանի համար 88-ը դեռ չէր ավարտվել, որովհետև «քաղաքականություն» և «իշխանություն» բառերն արդեն մասամբ ասոցացվում էին: 88-ի մեթոդը չաշխատեց, որովհետև, չնայած մի քանի տարվա տարբերությանը, մի ամբողջ էպոխա պատմություն էր դարձել: 2000-ականների ընդդիմությունը, որի մեջ էի նաև ես, մտածում էր՝ ընտրությունը կդառնա հեղափոխության կայծ, բայց հակառակը՝ ընտրությունը դառնում էր իշխանության բոլոր կլանների ու կրիմինալի սերտաճման առիթ: Տեր-պետրոսյանական վերջին՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, արդեն հասարակության մասնակցություն չէր ենթադրում և հենված էր օլիգարխի քսակի ու բիլակի վրա: Օլիգարխը վերջին պահին ապացուցեց, որ հարազատ համակարգի հետ պայմանավորվելը գերադասում է «աքլորացումից»: Հեղափոխությունները մեզանում չծնված մեռել են, որովհետև քաղաքացին տարրալուծվել է «կրիտիկական զանգված» կոչվող անդեմության մեջ՝ անկախ «հեղափոխականների» մոտիվացիայից, հռետորաբանությունից, ռոմանտիզմի չափից կամ քսակի պարունակությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել