«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է իրենց ու Սերժ Սարգսյանի հանդիպմանն ու գրել է. «Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին»: Երևի հասկացաք, որ Րաֆֆին այս կարևոր քննարկմանը չի մասնակցել ու կարծիք չի հայտնել, այլ ընդամենը «համաձայնել է մեծամասնության կարծիքին»: Զարուհի Փաստանջյանն ու Դավիթ Սանասարյանը, ինչքան հասկացա, համառորեն պնդում են, որ կուսակցությունը նման որոշում չի կայացրել: Կրքերը թեժանալու են, կուսակցությունում հնչելու են փոխադարձ մեղադրանքներ, վերջում ԱՄՆ-ից ժամանելու է Րաֆֆին, և պարզվելու է, որ նա սկզբունքորեն դեմ էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, բայց սկզբունքորեն կողմ է Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի քայլին: Այս «սկզբունքայնության» գինը կարող է դառնալ կուսակցության հերթական պառակտումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել