Էսօր գնացել եմ կադաստր, ասեցին՝ մուծումներ անեմ այդտեղի Tandem սարքերով... Ամեն սարքի մոտ կա մեկ աղջիկ, ով էդ ամենն օգնում ա անել, գիտի՝ ինչքան գումար որ գործարքի համար և այլն... Հիմա եկել եմ, տենամ՝ բոլորը հավաքվել են իրար գլուխ, ասում-խոսում-ուրախանում են... Ասում եմ. «Աղջիկներ, կարո՞ղ ա մեկդ կտրվեր զվարճանքից, գար էս գործարքն անեինք», բա «հիմա ընդմիջում ա, կես ժամից եկեք»... Ինչ-որ կոսմետիկա են պատվիրել, եկել ա, հանել, փչում են, իրար տալիս՝ հոտ քաշեն... Իրանք էլ մեկը մեկից գեշ... Ներվայինացա, ասի լավ, գնամ, հաց ուտեմ, մինչև էս «գեղեցկուհիներն» ավարտեն իրենց գործերը... Գնացի, մի կես ժամից էկա... Տենամ՝ ուրիշ աղջիկներ են, մենակ մի հատ չաղ կար, էդ ա նույնը... Մոտեցա, որ նորից 0-ից սկսեմ պատմել, մեկ էլ տեսնեմ՝ չէ, նույնն են, բայց ահագին սիրունացել են )) Քսվել, փչվել, լավ տեսքի են եկել ))) Ուզում էի հարցնել՝ էդ ի՞նչ տենց մոգական կոսմետիկա էին պատվիրել, հետո ասեցի լավ, կնեղանան... Ասածս ի՞նչ ա, ԿԱՅՖ ա, որ էդքան առաջ ա գնացել կոսմետիկան, հրաշքներ ա գործում, ուղղակի մի քիչ էլ վախենալու ա, կարող ա ընտրյալիդ տանես տուն, մի հատ լվաս, տակը բան չմնա։ ))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել