Մեդիայի ուժը վաղուց արդեն վիճարկելի չի, շատերն էլ անխնա օգտվում են դրանից, ընդ որում մի քիչ ավելի բանիմացները գիտեն, որ ինֆորմացիայի միջոցով հնարավոր է մանիպուլյացիայի ենթարկել մի քիչ ավելի պակաս տեղեկացվածներին, այսինքն՝ մարդը կարդում կամ լսում է խելքին մոտ, թեկուզ կեղծ կարծիք ու հակվում դրան, որից հետո հակադիր կարծիքները դառնում են անընդունելի։
Եթե էսօրվա օրինակը վերլուծենք, մի քանի նման կարծիքներ տարբեր մարդկանց միջոցով ասպարեզ նետվեցին, նախ Ադիբեկյանը հայտարարեց, որ դուրս եկած ԲՀԿ-ականները դիմել են ՕԵԿ-ին անդամագրվելու համար, հետո դրանց վերաբերյալ տարբեր «վերլուծություններ» գրվեցին, թե մարդիկ նախընտրում են ՕԵԿ-ը, նշանակում է ապագան ՕԵԿ-ինն է։ 
Հետո նախագահականում սկսվեցին կոնսուլտացիաները տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք բոլորը նույնացվեցին, չնայած տարբեր ուժեր հայտնել էին միանգամայն տարբեր մոտեցումներ, իսկ ԲՀԿ-ն և Ժառանգությունը դեմ էին արտահայտվել դրանց։ Բայց դե կարիք չկա կենտրոնանալ սրանց վրա, կարևորը նկարներն են, որտեղ ընդդիմադիրները հանդիպում են նախագահի հետ ու փաստորեն դադարում են ընդդիմադիր լինել։ ))) 
Մենք ժողովրդավարական պետություն ենք երազում, բայց չենք հանդուրժում, երբ ընդդիմությունն ու իշխանությունն իրար խփելու փոխարեն կարող են նստել մեկ սեղանի շուրջ ու ինչ-որ բան քննարկել, առավել ևս պնդել նույն տեսակետը, որը ունեցել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել